Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցության համար

27 Ապրիլի, 2022

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

Հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության շրջանակ շահագրգիռ կողմերի միջև՝ Սյունիքի մարզում դիմակայունության ամրապնդման նպատակով կլիմայի նկատմամբ զգայուն և տնտեսապես կայուն պարենային համակարգերում ներդրումների խթանման միջոցով: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա բարձրացնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը և եկամտաբերությունը, բարելավել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ ավելացնելով գյուղատնտեսական արտադրանքի ներուժը, խոցելի բնակչության պարենային ապահովությունն ու սնուցումը, սնունդը սպառողին հասանելի դարձնել մատչելի գներով, ներդրումների միջոցով խթանել կանաչ տնտեսության աճը` կլիմայական զգայուն լուծումներով:

Պարենի համաշխարհային ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսում է 3.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումներ կատարել Սյունիքի մարզում: Մինչ այժմ կազմակերպության  կողմից մարզում իրականացվել է 18 ծրագիր, ևս 28-ը` ընթացքի մեջ են:

Սյունիքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև՝ որպես շարունակական համագործակցության երաշխիք գյուղացիական տնտեսություններին աջակցության գործում և օժանդակություն Սյունիքի մարզում մեկնարկող սննդի արժեշղթաների ծրագրերին։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կարևորել է փաստաթղթի կնքումն` ընդգծելով կիրառական հետազոտությունների և կրթության հնարավորությունները գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիական ուսումնական հաստատություններում և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև հնարավորությունը` փոքր տնտեսվարողներին` ՀԱԱՀ փորձագետների կողմից  տրամադրվող խորհրդատվական և վերապատրաստման ծառայությունների միջոցով բարձրացնել արտադրողականությունը:

Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում  Արման Խոջոյանը մասնակցել է նաև Սյունիքի Կապան քաղաքում Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00