Կայացել է «Գագարին» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

25 Ապրիլի, 2022

Ապրիլի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում կայացել է «Գագարին» ներդրումային ծրագրի  իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ծրագրի հիմնադրույթներն ու առաջիկա անելիքները քննարկելու, ծրագրի շրջանակում նախատեսվող գործողությունների ժամկետները հստակեցնելու նպատակով։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Աշխատանքային խմբում ընգրկված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ։

Աշխատանքային խումբը ստեղծվել է Կառավարության կողմից ծրագիրն ուսումնասիրելու նպատակով, բոլոր առաջարկներն ու դիտողություններն ամփոփելուց հետո այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։

«Ծրագիրը բարդ է, կարիք ունի բոլորիս նվիրված աշխատանքի։ Այն, ինչ նախատեսվում է ծրագրով, հեղափոխություն է այս համայնքների բնակիչների համար։  Կառավարությունը, ստեղծելով այս աշխատանքային խումբը, արդեն ցույց է տվել իր դրական վերաբերմունքը այս ներդրումային ծրագրին», - նշել է Վահան Քերոբյանը։

«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի  համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։

Հիմնադրամի կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանը կարևորել է 2021 թ․ հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, առանձնացրել է ծրագրի նպատակները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համայնքների, ճյուղային նախարարությունների և «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» ներդրումային գործողությունների ներդաշնակեցումը։ Առաջարկվել է նաև կազմակերպել հանրային լսումներ 6 բնակավայրերի բնակիչների համար, որոնք ծրագրի գլխավոր շահառուն են։

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։

Մասնակիցները պայմանավորվել են երկու շաբաթ անց կազմակերպել աշխատանքային խմբի հաջորդ նիստը, որի ընթացքում կներկայացվի գործողությունների պլանը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00