Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում

14 Ապրիլի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։

Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդերլանդներում։

Գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին`քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն սարքավորումների ներդրմանը, տեղական կաշեգործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտադրության և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սկզբնական շրջանում գործարանը արտադրում էր միայն կիսապատրաստված կաշի (wet blue), այսօր արդեն արտադրում են վերջնական մշակված կաշի` հիմնական մասը սպառելով է Հայկական բանակի և այլ ուժային կառույցների համար կոշիկներ կարող արտադրողին։

Ընկերությունը համալրված է փորձառու և երիտասարդ մասնագետներով, սակայն մասնագիտական կադրերի պակասը մնում է առաջնային խնդիր: Գործարանի արտադրության ծավալը ներկա պահին կազմում է շուրջ 14 մլն դմ2, արտադրական հզորությունները լիարժեք օգտագործելու դեպքում ցուցանիշը հնարավոր է կրկնապատկել: Այդ նպատակով գործարանի ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում։

Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ  էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի  նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին:  Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

Ընկերության ղեկավարներին ներկայացվել է նաև Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել նաև կաշեգործության ոլորտում գործող կազմակերպությունները։

Ռաֆայել Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորմանը։ 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00