Ռաֆայել Գևորգյանը ծանոթացել է «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ՍՊԸ-ի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի գործունեությանը

05 Ապրիլի, 2022

Ապրիլի 5-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ՍՊԸ և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամ։

Ռաֆայել Գևորգյանը Մհեր Մեհրաբյանի ուղեկցությամբ, ով հանդիսանում է «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերության հիմնադիրը և տնօրենը, նաև «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի տնօրենը, շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին, առկա սարքավորումներին։

Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ պետությունը մտադիր է զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը՝ այն դարձնելով առավել գիտատար։ Նա նաև ներկայացրել է կառավարության կողմից բիզնեսի համար մշակված պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, նաև տեխնոլոգիաների առևտրայնացման գործիքակազմը, որոնք կարող են նպաստել գիտություն-տնտեսություն կապի ակտիվացմանը և գիտական արտադրանքի առևտրայնացմանը։  Ընկերությունների համար, ովքեր ցանկանում են արդիականացնել արտադրական հնարավորություններն ու նոր տեխնոլոգիաներ ներմուծել, սակայն ունեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր, կառավարությունն իրականացնում է տնտեսության արդիականացման նոր ծրագիր։

Ծրագրի շրջանակում «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերությունը ևս օգտվել է արտոնյալ պայմաններով ֆինանսական միջոցներ ներգրավելու ծրագրից։ Մհեր Մեհրաբյանը նշել է, որ «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերության հիդրոպոնիկ սարքերը, որոնք հնարավորություն են տալիս գյուղացուն ստանալ անասնակեր հիդրոպոնիկ մեթոդով, ամբողջությամբ ստեղծվում են Հայաստանում։

Այնուհետև «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի տնօրենը և փոխտնօրեն Սաթիկ Նաիրյանը Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը, որի հիմքում Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքն է՝ հաստատվել Հայաստանում և, գիտության զարգացումը խթանելով՝ հզորացնել հայրենիքը, Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինական արդյունաբերություն, Հայաստանը դարձնել աերոտիեզերական հավակնություններով երկիր:

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նպատակն է ստեղծել մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տրամադրելով համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած, կամ վիրավորում ստացած անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ մասնագիտանալու ինժեներական, տեխնիկական և այլ նեղ մասնագիտությունների ոլորտում:

Ներկայումս հիմնադրամում կազմակերպվում են դասընթացներ, որոնց ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել արտադրական մասում։  Նախատեսվում է նաև գիտակրթական թանգարան-լաբորատորիաների ստեղծում, աերոտիեզերական մեքենաշինության զարգացում,  աերոտիեզերական շարժիչների արտադրություն։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00