Ռաֆայել Գևորգյանն այցելել է Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

01 Ապրիլի, 2022

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի կողմից նախաձեռնած գիտական կենտրոններ ճանաչողական այցերի շրջանակում, ապրիլի 1-ին այցելել է ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ինստիտուտի գործունեությանը, գիտական ներուժին, իրականացվող հետազոտություններին, տեխնիկական հագեցվածությանը  և առկա խնդիրներին։

ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը  ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ապա ինստիտուտի տարածքով շրջայցի ընթացքում ծանոթացրել լաբորատորիաներում իրականացվող հետազոտություններին, ցուցադրել սարքավորումները։

Ռաֆայել Գևորգյանը զրուցել է ինստիտուտի գիտնականների և աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը։  Նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, որոնք կարող են նպաստել գիտություն-տնտեսություն կապի ակտիվացմանը և գիտական արտադրանքի առևտրայնացմանը։

ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է` նյարդային համակարգի ինտեգրատիվ պլաստիկական հատկությունների, շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնական կազմակերպման մեխանիզմների ուսումնասիրությունը, ստացված արդյունքների հիման վրա գործնական առաջադրանքների մշակումը:

Ներկայումս ինստիտուտի կողմից աշխատանքներ են իրականացվում օձերի թույների հակաթույների ստացման, հյուսվածքային ինժեներիայի զարգացման, բնական/արհեստական մաշկի ստացման, ցավազրկող դեղանյութերի ստեղծման,  նոր սերնդի վիբրոակուստիկ տվիչների՝ բժշկագիտության մեջ օգտագործման ուղղությամբ։   

Ինստիտուտում հետազոտություններ են կատարվում՝ նվիրված ուղեղի և ուղեղաբնի շարժողական կառույցների ֆունկցիոնալ կազմակերպման ու պլաստիկության մեխանիզմների բացահայտմանը, օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման մեխանիզմներում ուղեղի խորանիստ կառույցների դերի ուսումնասիրությանը, կենտրոնական նյարդային համակարգի ձևաբանաֆունկցիոնալ կազմակերպման ու վերականգնման պլաստիկության մեխանիզմների պարզաբանմանը, սուր ու քրոնիկ ոչ յուրահատուկ նյարդա-դեգեներացիայի և կենսակարգավորիչներով ազդելու պայմաններում, նյարդային և անոթային գոյացությունների բջջային կառույցների ձևաբանա-ֆունկցիոնալ առանձնահատկությունների հյուսվածքա-քիմիական ուսումնասիրությանը, մաթեմատիկական մոդելների կիրառմամբ նյարդային համակարգի սինապսային պլաստիկության հարցերի հետազոտմանը, նյարդային համակարգի վրա կենդանական թույների ազդեցության նյարդա-քիմիական մեխանիզմների ուսումանսիրության և ստանդարտիզացման հարցերին և մի շարք այլ ուղղություններով։  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00