Շիրակի մարզում բացվել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն

22 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Խոջոյանը   մարտի 22-ին մասնակցել են Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի բացմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդի  անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ և ֆերմերներ։

Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կենտրոնի կայացման գործում և հավելել․ «Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է  դարձնում կենդանիների գենետիկ բարեփոխումներին, որի վառ օրինակն է այս կենտրոնը։ Գյուղատնտեսական կենդանիների գենետիկ բարեփոխումների ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, իսկ այսօր կսկսվեն մանր եղջերավոր կենդանիների գենետիկ բարեփոխումները նաև Ազատան համայնքում»։

Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է է նախաձեռնության կարևորությունը ոլորտի զարգացման հարցում և ավելացրել, որ տեղական ինքնակառավարման մարմիների և միջազգային գործընկերների ուժերը համադրելով՝ փորձ է արվել կենտրոնի միջոցով նոր մշակույթ ստեղծել։

Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00