Անի Իսպիրյանն այցելել է Էլեկտրոմոբիլների հայկական արտադրության լիցքավորման կայաններ արտադրող «EVAN» ընկերություն

09 Մարտի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մարտի 9-ին այցելել է «EVAN» ընկերություն, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների լիցքավորման տեխնոլոգիաների մշակման և լիցքավորման կայանների արտադրության մեջ։

Ընկերության հիմնադիր Հռիփսիմե Գևորգյանն և տնօրեն Հակոբ Գևորգյանը համառոտ ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։ Նրանք տեղեկացրել են, որ ընկերության կայաններն արդեն գործարկել են Հայաստանում, բաղադրիչ մասերի և օժանդակ սարքավորումները մասամբ ներկրվում են այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Չինաստանիցի, մասամբ էլ արտադրվում են տեղում, իսկ կայանների արտադրական ողջ գործընթացը կազմակերպվում է տեղում։     

Հակոբ Գևորգյանը նշել է, որ ընկերությունում արտադրվում են տարբեր տեսակի լիցքավորման կայաններ։ Նրա խոսքով՝ ընկերության նպատակն է կազմակերպել այնպիսի արտադրություն, որում բոլոր բաղադրիչները հնարավոր կլինի արտադրել տեղում՝ տեղացի մասնագետների ինժեներական լուծումներով, հայկական ծրագրային ապահովմամբ, ստեղծել լիցքավորման ցանցեր։ Ընկերությունը նախատեսում է նաև ընդլայնել արտադրության ծավալներն՝ պատրաստի արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

Մշակվել է նաև համապատասխան բջջային հավելված, որի միջոցով հնարավոր կլինի կատարել վճարումներ, տեղեկանալ լիցքավորման մոտակա կետերի մասին, ինչպես նաև մեքենան լիցքավորելու համար ամրագրել տեղ։

Հանդիպման ընթացքում Անի Իսպիրյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրության կազմակերպմանն առնչվող խնդիրները, անդրադարձել խոչընդոտներին, ինչպես նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման հնարավորություններին։

Ընդգծելով, որ էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը Հայաստանում կարևոր և շատ հեռանկարային ճյուղ է՝ Անի Իսպիրյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերությանը իրենց արտադրությունն ընդարձակելու և գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00