Ռաֆայել Գևորգյանն այցելել է տեքստիլ մի քանի ընկերություններ

07 Մարտի, 2022

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է տեքստիլ մի քանի  ընկերություններ։

Այս անգամ այցելություններ են կատարվել ոչ միայն խոշոր, այլև փոքր ընկերություններ։

Նախարարի տեղակալը եղել է «Ալեքս Տեքստիլ», «Քանաքեռի կարի գործարան», «Սոնատի» և «Հելոտեքս» ընկերություններում։

«Ալեքս Տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել է գերհզոր և ժամանակակից սարքավորումներով արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները, արտահանման ծավալներն ու ընկերության զարգացման ծրագրերը։

«Քանաքեռի կարի գործարան» ընկերությունը մասնագիտացել է արտահագուստի, ինչպես նաև բանակի համար համազգեստի արտադրության մեջ: Ներկայումս ընկերությունը համազգեստ  է արտադրում հայկական Զինված ուժերի համար։

«Սոնատի» ընկերությունն արտադրում է  բարձրակարգ անկողնային պարագաներ։ Ընկերությունը ուրույն տեղ է վաստակել տեղական շուկայում և ծրագրում է արտահանման գործընթաց սկսել դեպի ԱՄՆ։

Տեքստիլ ընկերություններ այցերի ընթացքում նկատվել է, որ սեփական ապրանքանիշը ստեղծելու և զարգացնելու դրական միտում է նկատվում հատկապես փոքր ընկերությունների  շրջանում։ 

«Հելոտեքս» ընկերությունը նույնպես մեծ աշխատանքներ է իրականացրել իր ապրանքանիշը զարգացնելու գործում․  ընկերության արդեն հայտնի «Artsocks»  ապրանքանիշն արտահանվում է եվրապական մի շարք երկրներ։

Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում դարձյալ առաջնային է մնում ոլորտի նեղ մասնագետների՝ կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների հարցը։

Շուրջ մեկ ամսվա ընթացքում տեքստիլ ընկերություններ կատարած այցերի արդյունքում հավաքագրված բոլոր խնդիրները նախատեսվում է  ներառել Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարության մեջ, որտեղից էլ կբխեն ոլորտի աջակցության տարաբնույթ գործիքները։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00