WWW.WINESOFARMENIA.STORE․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԵՄ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐԹԱԿԸ

21 Դեկտեմբերի, 2021

Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ),  ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը:

Կայքը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակը: Նրանում ներառված են 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան հայկական գինի, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում:

«Կայքը, բացի վաճառքի քառալեզու հարթակ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի և գինու մարզերի վերաբերյալ: Նորություններ բաժնի օգնությամբ հնարավորություն կունենանք ԵՄ սպառողներին մշտապես տեղյակ պահել Հայաստանի գինու ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և ձեռքբերումներին»․ ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան:

«GIZ-ը՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի միջոցով, արդեն շուրջ 10 տարի է աջակցում է Հայաստանի գինեգործության ոլորտին: Անչափ ուրախ ենք՝ ազդարարելու եվս մեկ կարևոր և հաջողված նախագծի՝ winesofarmenia.store առցանց հարթակի գործարկման մասին: Այժմ արդեն որակյալ գինի արտադրող հայկական ընկերությունները՝ անկախ արտադրության ծավալներից, կկարողանան ուղիղ վաճառքներ իրականացնել Եվրոպայում՝ ավելի մատչելի և մրցունակ գներով»․ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին:

www.winesofarmenia.store առցանց խանութի գործարկմանը համընթաց վերջերս Գերմանիայի Բեռլին քաղաքում բացվեց հայկական գինիների միասնական պահեստ- լոգիստիկ կենտրոնը: Այստեղից հայկական գինիները Եվրոպայի սպառողներին կհասնեն առանց խոչընդոտների, հաշված օրերի ընթացքում և հնարավորինս մատչելի արժեքով: Միևնույն ժամանակ պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներին և համտեսներին:

Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաև սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և կատարելու պատվերներ:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00