Վահան Քերոբյանն ընդունել է Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին

13 Դեկտեմբերի, 2021

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ 

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է համագործակցությունը։ Այդ նպատակով Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին համառոտ ներկայացվել են ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները,  տնտեսության գերակա ճյուղերն ու գործող պետական աջակցության ծրագրերը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանն ու Սերբիան կարող են համագործակցել, մասնավորապես, թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, արևային էներգիայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ադամանդագործության, դեղագործության  ոլորտներում։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ՝ նախարարն առաջարկել է սերբական ընկերություններին նույնպես ներգրավվել այս գործընթացին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերակա ոլորտներում սերբական ընկերությունների ներդրումների իրականացմանը, դիտարկվել հայ-սերբական համատեղ ձեռնարկությունների հիմնման, գործարար համաժողովի կազմակերպման և B2B ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Քննարկվել են նաև հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00