Վահան Քերոբյանը մասնակցել է «Ինտեգրման զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով քննարկմանը

18 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի  17-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով միջազգային պանելային քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, Հայ-Ռուսական համալսարանի դասախոսապրոֆեսորական կազմն ու ուսանողները։

Պանելային քննարկման ընթացքում խոսվել է  մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հատկապես ԵԱՏՄ ինտեգրման ավանդական և նոր ոլորտներին, զարգացման հեռանկարներին։ Քննարկում է ընթացել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Մինչև 2025թ․ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» (Ռազմավարություն 2025) շուրջ, որի իրագործման աշխատանքներն արդեն սկսվել են։ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական նպատակը տվյալ երկրների  քաղաքացիների կյանքի և գործարար միջավայրի բարելավումն է։

Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ կարևորել է նման լայնաֆորմատ քննարկումները և նշել․ «Պետք է ընդունել, որ ԵԱՏՄ համագործակցության տիրույթից ավելի մեծ են սպասելիքները, քան ձեռքբերումները։ Առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը զուգահեռ հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև կյանքի կոչելու այն գիտատեխնիկական ներուժը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում։ Մեծ կամքի և աշխատանքի արդյունքում կարող ենք հետ բերել առնվազն դրա մի մասը»։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց ելույթներում  հատուկ ընդգծել են միության անդամ երկների օրենսդրական դաշտերին խորությամբ տիրապետելու, համապատասխան փորձագիտական խմբեր կազմելու անհրաժեշտությունը։

Միջոցառումը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00