Կայացել է «gaia.am» բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը

17 Նոյեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «gaia.am»  բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը։  Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Շնորհանդես–քննարկման նպատակն էր ներկայացնել կայքը, դրանում առկա բաղադրիչները,  համապատասխան տվյալների մուտքագրման և ավտոմատացված ելքային տվյալների ստացման գործընթացը։  

Շնորհանդեսին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ավստրիական Զարգացման գործակալության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում շնորհավորել է բոլորին ոլորտում նման նոր ձեռքբերման առիթով, ապա հավելել, որ կայքում առկա երեք ենթաուղղությունները լավ սկիզբ են, և էկոնոմիկայի նախարարությունը կներդրի իր  բոլոր ջանքերըը՝ գյուղատնտեսության ոլորտում պահանջված այլ ուղղություններում նման համակարգ ստեղծելու համար։

Կայքը մշակվել է ոչխարաբուծության, խոտաբույսերի և հատիկաընդեղեն մշակաբույսերի արժեշղթաներում տնտեսությունների կազմակերպման և կառավարման գործընթացում ուղեցուցային հաշվարկները հասանելի դարձնելու և նախնական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Քննարկման ընթացքում ֆերմերները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր, նաև շեշտել, որ Էլեկտրոնային նման ուղորդիչ գործիքի ներդրումը մեծ աջակցություն է ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև ոլորտի  սկսնակների համար։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00