Հայաստանի կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը 2022-2026 թթ․ «Երկրի ծրագրային փաստաթղթի» ստորագրմամբ ամրապնդեցին իրենց գործընկերությունը

16 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 16-ին, Երևանում, ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն։  

«Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը:

Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։

Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով», - ասել է Վահան Քերոբյանը։

ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն նշել է, որ «ԵԾՓ-ն իր կայուն ներդրումն ունի Կառավարության նախաձեռնություններում՝ ուղղված կայուն տնտեսական վերափոխմանը, արդյունաբերության դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը՝ հիմնված նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա»: Նա նաև ավելացրել է, որ «Ռեսուրսների մոբիլիզացիայի, իրականացման, մոնիտորինգի, հաղորդակցության և այլ կարևոր գործընթացներում  Կառավարության խիստ ղեկավար դերն առանցքային է նախատեսված արդյունքներին հասնելու համար»։

Հնգամյա ծրագիրը սահմանում է ՄԱԱԶԿ-ի և Հայաստանի միջև ընդլայնված համագործակցության ամբողջական ռազմավարությունը:  ԵԾՓ-ի հիմքում հետևյալ երեք թեմատիկ բաղադրիչներն են. արդյունաբերական մրցունակություն և շուկաների հասանելիություն նորարարության և թվայնացման միջոցով, կայուն ագրոբիզնես և աջակցություն ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա և շրջակա միջավայրի կայուն կառավարում։

ՀՀ կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացման տարբեր ոլորտներում տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով քսան տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունեն։

Երկու կողմերի համատեղ ձեռքբերումների շարքում են.

  • ագրովերամշակման արժեշղթաների ամրապնդման միջոցով ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ Հայաստանի վեց մարզում 53 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, շահառուների թիվը՝ ավելի քան 700,
  • կարողությունների զարգացման միջոցով կանանց շրջանում ձետնարկատիրության խթանումը։ Կարիքների վրա հիմնված, մասնագիտական և նորարարական գործիքների միջոցով ՄԱԱԶԿ-ն գյուղական և քաղաքային վայրերի ավելի քան 1000 բնակչի համար զբաղվածության հնարավորություններ է ստեղծել,
  • Հայաստանին շրջանաձև և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված ջանքերում, ՄԱԱԶԿ-ն աջակցել է վերականգնվող էներգիայի և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ կենսագազի կայանների ստեղծման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով,
  • COVID-19 համաճարակի բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով, ՄԱԱԶԿ-ն աջակցել է կարի արտադրությամբ զբաղվող հայկական տեղական ընկերություններին 2,623 հավաքածու անկողնային պարագաներ և 2,000 բժշկական համազգեստ արտադրելու հարցում։

ԵԾՓ-ն Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ-ի միջև երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն է: Հետագա մասշտաբային և ինտեգրման աշխատանքները կնպաստեն երկրի Կայուն զարգացման 9-րդ նպատակին հասնելու ճանապարհին շոշափելի արդյունքներ ունենալու համար։

ԵԾՓ արդյունավետորեն կառավարելու համար ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից և այլ գործընկերներից կստեղծվի Ազգային համակարգող մարմին, որը պատասխանատու կլինի տեղում ղեկավարումը և քաղաքականության մասին որոշումները գործողությունների վերածելու և այլ համատեղ նախաձեռնությունների համար։

Միջոցառմանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը,  ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում և Վիեննայում ՄԱԱԶԿ-ի  աշխատակիցներ։  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00