Արման Խոջոյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

12 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որն անցկացվել է Կապան համայնքի Շիկահող բնակավայրում։

Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնի լաբորատոր սարքավորումները և գույքը ձեռք են բերվել միջազգային ծրագրով, իսկ տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։

Այս կենտրոնը, որի ստեղծման համար  կատարվել է շուրջ 55 մլն դրամի  ներդրում,  կդառնա Կապանի գյուղական բնակավայրերում կառուցվող կարևորագույն զարգացման կենտրոններից մեկը:

Այցի շրջանակում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Շիկահողում Կարի արտադրամասի բացմանը։ Այստեղ կատարվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, մշտական աշխատանքով ապահովվել է 14 կին։

Միջոցառման ընթացքում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Շիկահողի կարի արտադրամասի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի  «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պատվերների մի մասը կկատարի այս կարի արտադրամասը։

Արտադրամասը իր կարողությունների սահմանում կկատարի նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի պատվերների մի մասը։  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00