Քննարկվել են հայ-վրացական համագործակցության հեռանկարները

12 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ հայ և վրաց ժողովրդների միջև կան բարեկամական կապեր, որոնք գնալով ավելի են ամրապնդվում և նշել, որ միշտ հաճելի է խոսել և գործել հին ընկերների հետ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Իրակլի Կվանչախաձեն շեշտել է հայ գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը։ Հայտնելով իր պատրաստակամությունը աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացման գործում՝ Իրակլի Կվանչախաձեն խնդրել է նաև տրամադրել տեղեկատվություն Հայաստանի գործարար ասոցիացիաների և միությունների վերաբերյալ։ Նախարարը վերջինիս է փոխանցել Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ՝ երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։

Վահան Քերոբյանն անդրադարձել է հուլիսի վերջին Վրաստան կատարած այցին և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքներին։  

Խոսելով Երևան-Գյումրի-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման նախագծի մասին՝ նա նշել է, որ այն շատ մեծ դրական ազդեցություն կունենա երկու երկրների համար՝ նպաստելով թե՛ տնտեսության զարգացմանը, թե՛ զբոսաշրջության խթանմանը։ Նա նաև տեղեկացրել է այս ծրագրի իրականացման հարցում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության մասին և նշել, որ անցկացվել են նաև եռակողմ հանդիպումներ։ Երկուստեք նշվել է, որ սա շատ լավ տարածաշրջանային համատեղ ծրագիր է։ Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում դրանք արագացնելու համար՝ հույս հայտնելով, որ այն հաջորդ տարվա ընթացքում կգործարկվի։

Որպես հաջորդ ուղղություն, որտեղ կարել է զարգացնել համագործակցությունը, Վահան Քերոբյանն առանձնացրել է համատեղ ծրագրերի իրականացումը միջազգային նախագծերում։ Նա նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի շուկաները փոքր են, և միջազգային ոլորտում համագործակցությունը լավ արդյունքներ կարող է ունենալ՝ հատկապես առանձնացնելով Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Վրաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Վրաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան-ԵՄ ուղղությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։

Կողմերը խոսել են նաև երկու երկրներում գործարարների կողմից բիզնես ծրագրերի իրականացման մասին։ Վահան Քերոբյանը նշել է, որ արդեն իսկ վրացական մի քանի ընկերությունների կողմից կան հետաքրքիր առաջարկներ։    

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են լոգիստիկ խնդիրներին, բեռնափոխադրումների իրականացման, Լարսին այլընտրանքային ճանապարհներ ունենալու հնարավորության և մի շարք այլ հարցերի։  

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հայտնել են իրենց պատրաստակամությունը ակտիվացնելու և ընդլայնելու համագործակցությունը քննարկված հարցեի շուրջ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00