Կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս

30 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 30-ին կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը,  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ազամատ Մուկաշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հրավիրված փորձագետներ։ Միջոցառման մոդերատորն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը մասնավորապես նշել է․«ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հեռանկարային է ինչպես ռեսուրսային ներուժի և մեր բնակչության պահանջարկի բավարարման տեսանկյունից, այնպես էլ միջազգային առաջնային շուկաներ դուրս գալու։ Ուստի՝ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով»։

Արտակ Քամալյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը:

Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետությունն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, և այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է: Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միևնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»:

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ աշխատանք է իրականացվում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, համատեղ իրականացվում և նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանելու նպատակով։ Կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր արտադրող ֆերմերի համար:

Այնուհետև միջոցառման մասնակիցները համառոտ ներկայացրել են ԵԱՏՄ-անդամ երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակն ու ոլորտում գործող օրենսդրական դաշտը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման մի շարք հայեցակարգերի, ինչպես նաև արտադրության կազմակերպման, սերտիֆիկացման և օրենսդրության ներդաշնակեցման հնարավոր մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների  կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման և վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու և տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար:

Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Միությունում և երրորդ երկրներում ոլորտի զարգացման միտումների շուրջ, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Քննարկումների արդյունքները հիմնական ուղեցույց կհանդիսանան փորձագետների մակարդակով միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստման համար:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00