Վահան Քերոբյանը հանդիպել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ

25 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Անի Իսպիրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նույն օրը նախարարությունում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, գործարարների կողմից վերհանված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ամփոփել է միջոցառման արդյունքները`  ներկայացնելով գործարարների կողմից բարձրացված հիմնական հարցերը և առաջարկները, որոնցից են արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի հետվերադարձելիության, ապրանքների արտահանման ժամանակ ակցիզային հարկի հետվերադարձելիության, դեղագործական արտադրանքի և դեղերի արտահանման ժամանակ ազգային կանոնակարգի կիրառելիության, նավիգացիոն կապարակնիքների, Լարսի մաքսային անցակետում «Կանաչ միջանցքի» ստեղծման հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Վահան Քերոբյանը հանդիպման ընթացքում թվարկված խնդիրների և հարցերի շարքում տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և ֆինանսների հասանելիությանն ուղղված համատեղ քայլերը։ Նախարարն ավելացրել է, որ նախարարության օրակարգում առաջնային է Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծման հարցը:

Ռուսլան Բեկետաևը ևս կարևորել է ֆինանսների հասանելիությունը և նշել, որ ֆինանսական ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են և այս ոլորտում ԵԱՏՄ երկրների փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:

Վահան Քերոբյանը խոսել է նաև հայկական գինիների մասին` նշելով, որ, հնարավորության դեպքում, պետք է մեծացնել դրանց ներկայացվածությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում մեկ միասնական ալկոհոլային շուկայի ստեղծումը, ինչը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրներում առանց արգելքների իրացնել հայկական ալկոհոլային խմիչքները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության կատարելագործմանն ուղղված այլ հարցեր:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00