Քննարկվել են զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների խնդիրները և դրանց լուծման եղանակները

10 Փետրվարի, 2021

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ 

Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց  լուծման եղանակներն ու հնարավորությունները։

Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։ Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․ վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել համագործակցության մեխանիզմները։

Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։  

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և  ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00