Կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը

05 Փետրվարի, 2021

Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։   

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենահրատապ մարտահրավերներից մեկն է։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի համար դեռ չի հաշվարկվում պարենային անվտանգության գլոբալ ինդեքսը, սակայն Էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ են իրականացվում Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը ճշտելու նպատակով։ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ համաձայն վերջին հաշվարկների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 76-րդից տեղափոխվել է 48-րդ տեղը։

«Ներկայումս կառավարությունն իրականացնում է միջոցառումներ ներկրման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, պարենային պետական պահուստների, կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեսականու համալրման և ծավալների ավելացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կամ գների կտրուկ տատանումների դեպքում բնակչությանն ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով», - նշել է փոխնախարարը։

Արման Խոջոյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, առավել մեծ ջանքեր կուղղվեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը, տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանն ու անվտանգության ապահովման ոլորտներում իրավիճակների վերլուծությանը, կառավարմանն ու կանխատեսմանը։

«Այսօր առավել քան երբևէ ժամանակն է դիմագրավելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին, հիմա ժամանակն է համաձայնության գալու այս բարդ մարտահրավերների միասնական պատասխանների շուրջ և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը», - ամփոփելով իր խոսքը՝ նշել է Արման Խոջոյանը։

Միջոցառման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդես է եկել «Պարենի անվտանգությունը որպես տնտեսության ոլորտների ինտեգրման հիմնաքար․ Տնտեսական զարգացման այլընտրանքային մոդել Հայաստանում» ելույթով։ Նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ներկայացրել է Հայաստանում պարենային անվտանգության զարգացման հեշտ և դժվար մարտահրավերները, իսկ Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանդես է եկել Հայաստանում պարենային անվտանգության զարգացման ոլորտում ընթացիկ, ապագա և անհրաժեշտ քաղաքականության միջամտությունների վերաբերյալ զեկույցով։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00