Կայացել է կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը

08 Դեկտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպմանը։

Հարթակի նպատակն է աջակցել և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նշված ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և փոփոխման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Այդ նպատակով կբացահայվեն և ըստ առաջնահերթության կսահմանվեն պետական քաղաքականության, կարգավորող և օրենսդրական այն խնդիրները, որոնք ունեն բարելավման, ներդաշնակեցման, միջազգային քաղաքականություններին և կանոնակարգերին համապատասխանեցման և փոփոխությունների կարիք։

«Աշխատանքային իմ մոտեցումներից մեկը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք, անկախ մարդկային գործոնից, կաշխատեն ի նպաստ Հայաստանում գյուղտանտեսության զարգացման։ «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձեցինք  միահամուռ ուժերով կյանքի կոչել այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այդ նույն ուժերով բոլորս նպաստելու ենք, որպեսզի այս հարթակը կայանա և ծառայի որպես հնարավորություն տեղեկատվության, գիտելիքների, ուսումնասիրությունների, ինչպես նաև բոլոր քննարկումների և առաջարկվող ծրագրերի իրականացման համար», - նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ազգային աշխատանքային խմբի հարթակում ընդգրկված կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համապատասխան ստորաբաժանումների, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները։ Հատուկ թեմատիկ քննարկումներին կարող են հրավիրվել նաև այլ փորձագետներ։ Աշխատանքային խումբը տեղեկություններ կփոխանակի և քննարկումներ կիրականացնի Հարավային Կովկասում և ԵՄ-ում կանաչ գյուղատնտեսությանն առնչվող քաղաքականության և օրենսդրական զարգացումների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը և ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ստորագրել են Ասոցացման հուշագիր՝ ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և կատարելագործման վերաբերյալ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00