Տիգրան Գաբրիելյանն այցելել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն. պետական աջակցությամբ կառուցվում են նոր թռչնաբուծարաններ

17 Հուլիսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատանտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը հուլիսի 17-ին այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծության հատվածը, որում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող նորագույն սարքավորումների ներդրմամբ արդիականացվում են նախկին  թռչնանոցները։

Տիգրան Գաբրիելյանը ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թռչնանոցներում, տեսակավորման արտադրամասում, ծանոթացել ձվի արտադրության պայմաններին, տեսակավորման գործընթացին:

Ներկայացնելով ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` Գեղամ Ջանվելյանը նշել է, որ լիզինգի պետական աջակցության ծրագրով 450 մլն դրամի և սեփական միջոցներից ևս 200 մլն դրամի ներգրավմամբ ընթացքի մեջ է ներդրումային նոր ծրագիր, որի շրջանակում թռչնաբուծական սարքավորումների  հայտնի Hellmann ընկերության հետ համագործակցելով մինչև տարեվերջ կհիմնվի 3 նոր թռչնանոց: «Նոր կառուցվող թռչնաբուծարանները նախատեսված են 200 հազար թռչնագլխաքանակի համար, այստեղ ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ  համակարգերը լինելու են ավտոմատացված», - հավելել է նա:

Ընկերության հիմնադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ լիզինգային պայմանագրով ընկերությունը ձեռք է բերել նաև մի քանի միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որոնք կկիրառվեն ընկերության հողերի մշակման համար:

Ամփոփելով այցի արդյունքները` փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը արտադրության մեջ: «Արդյունքում հնարավոր կդառնա էլեկտրաէներգիայի, ջրի, կերի խնայողության շնորհիվ զգալիորեն նվազեցնել ձվի ինքնարժեքը: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով գործող թռչնանոցներում հնարավոր կլինի եռապատկել պահվող թռչունների գլխաքանակը», - նշել է նա:

Ընդհանուր առմամբ, Տիգրան Գաբրիելյանի խոսքով, տնտեսավարողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի նկատմամբ, քանի որ գիտակցում են, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում գյուղատնտեսության ոլորտում արդյունվետ գործունեություն իրականացնելու համար:   

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00