ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը քննարկել է համավարակի պայմաններում պարենային անվտանգության խնդիրները

19 Մայիսի, 2020

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել մայիսի 18-ին:

Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն:

Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար Էրկինբեկ Չոդուևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն:

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամները ներկայացրել են  COVID-19  կորոնավիրուսային համավարակի  զարգացման պայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։ Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները` COVID-19 համավարակի մասով:

Քննարկվեել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00