Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

06 Մարտի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը ընդունել են Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը։

Հանդիպման ընթացքում շվեդական պատվիրակությունը ներկայացրել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ամրապնդելու Հայաստանի հետ կապերը։ Մասնավորապես քննարկվել են SIDA-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները,  իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտային հարցերի, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին և այլն: Քննարկվել են նաև ընթացիկ տարվա աշնանը նախատեսված Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացման, ինչպես նաև համաժողովին SIDA-ի մասնակցության հետ կապված հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00