Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը նոր թափ կստանա

03 Դեկտեմբերի, 2019

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովային։

Հանդիպմանը մասնակցել են ԵԱԶԲ կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը, բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը, նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը։

Օլգա Կոմարովան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր այցի նպատակն է առավել մանրամասն ներկայացնել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները և քննարկել առաջիկա համատեղ գործողությունների շրջանակը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵԱՏՄ տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման, ընդհանուր վճարային տարածքի ձևավորման, ԵԱՏՄ  բոլոր անդամ երկրնրում պետական գնումների  բանկային երաշխիքների տրամադրման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում երրորդ վստահված կողմերի ցանցի ձևավորման հարցերը։ Օլգա Կոմարովան ներկայացրել է, թե նշված ուղղություններով ինչպես կարելի է  օգտագործել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները։

Օլգա Կոմարովան տեղեկացրել է նաև, որ Հայաստանի բանկերը հետաքրքրված են համագործակցելու իրենց հետ, և չորս բանկ ԵԱԶԲ-ում արդեն ունի բացված հաշիվներ, ևս չորսը պատրաստվում է բացել։  

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Օլգա Կոմարովային բանկի հնարավորությունների հանգամանալից ներկայացման համար։ Նա բարձր է գնահատել բանկի խորհրդատվությունները և նշել, որ շահագրգիռ պետական մարմինների հետ կքննարկվեն բոլոր առաջարկությունները և կորոշվեն փոխհարաբերությունների առավել արդյունավետ ձևերը։ 

Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը հավաստիացրել է Օլգա Կոմարովային, որ նախարարությունը առավելագույն ջանքեր կգործադրի զարգացնելու բանկի հետ համագործակցությունը։ 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00