Պեկինում «Bank of China» բանկի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

07 Նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 6-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «Bank of China» բանկի նախագահ Լիու Լիանգին:

Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Bank of China»-ի փոխնախագահի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:

Ակտիվների ծավալով «Bank of China» բանկն  աշխարհում չորրորդ ամենամեծ բանկն է։

Հիշեցնենք, որ Շանհայում Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին մասնակցելու և Պեկինում գործարար համայնքի հետ հանդիպումներ ունենալու նպատակով նոյեմբերի 3-ից 7-ը Չինաստանում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։

Տե՛ս նաև՝ https://www.gov.am/am/news/item/14002/ ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00