Նաիրա Մարգարյանը մասնակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 18-րդ Գլխավոր համաժողովին

06 Նոյեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, մասնակցում է նոյեմբերի 3-7-ը Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝ «Արդյունաբերություն 2030՝ դարձրու նորարար, միավորիր և վերափոխիր մեր ապագան» 18-րդ Գլխավոր համաժողովին։

Նախարարի տեղակալը համաժողովի ընթացքում կարևորել է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման հարցում տեխնոլոգիական ուսուցման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների դերը՝ որպես արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի տնտեսությանը պատրաստ լինելու համատեսքտում:

«Երիտասարդ ձեռնարկատերերը՝ մրցունակության և կայուն տնտեսությունների ձևավորման համար նորարարության և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժեր» միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական «5900BC» նախագիծը, որին հաջորդել է Նաիրա Մարգարյանի ելույթը։ Վերջինս ընդգծել է յուրաքանչյուր արդյունաբերության խթանման գործում այնպիսի գործոնների կարևորությունը, ինչպիսիք են՝ տեխնոլոգիաները, ֆինանսների մատչելիությունը, կարողությունների զարգացումը, բրենդավորումը և շուկաների հասանելիությունը։

Քաղաքականության մշակման գործառույթից բացի, համաժողովը կարևոր հարթակ է դարձել հաջող գործընկերային կապերի և տեխնիկական համագործակցության համար՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անդամ պետությունների այսօրվա առավել արդիական թեմաների վրա, ինչպիսիք են՝ գենդերային հիմնախնդիրները, շրջանաձև տնտեսությունը, երիտասարդությունը և ձեռնարկատիրությունը, արդյունաբերություն 4․0-ը, արդյունաբերական պարկերը և կայուն էներգիան:

Հայաստանի թեթև արդյունաբերության արդիականացման «5900BC» ծրագիրն իրականացվել է UNIDO-ի «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկայի հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00