Բիզնես-մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցության կայացմամբ կխաթանվի աշխատանքի վրա հիմնված ուսուցումը մարզերում

30 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում հանուն մասնագիտական կրթություն և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան  Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և այլ պաշտոնյաներ:

Նաիրա Մարգարյանն իր խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագիրը և  ավելացնել է, որ ծրագիրն ուղղված լինելով Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը՝ լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության առաջ քաշած գիտելիքահեն տնտեսություն կառուցելու օրակարգին:

«ՄԿՈՒ-ն այն ոլորտն է, որը նպաստելով կրթության և մասնավոր հատվածի գործընկերության ամուր կապի ձևավորմանը, միտված է արագ ու թիրախային գիտելիքներով ու հմտություններով զինել մասնագետներին և աշխատանքին պատրաստ աշխատուժ տրամադրել: Միևնույն ժամանակ, մենք թիրախավորում ենք ՄԿՈՒ-ն որպես ձեռներեցության մտածողության զարգացման համար արդյունավետ հարթակ՝ ներարկելով սովորողների մոտ նորարարական ու քննական մտածողության մոտեցումներ, օգնելով ձեռք բերել այն հմտությունները, որոնք ապագայում պիտի տրանսֆորմացվեն ՀՆԱ-ի։ Այսօր սկիզբ է առնում ծրագիր, որի շնորհիվ ներդնելով նոր մոդել անասնաբուժության և կաթի տեխնոլոգիաների մասնագիտություններում, այն կարող է շոշափելի ավանդ ունենալ գյուղատնտեսության ոլորտում՝ խթանելով պրակտիկ գիտելիքներով հարուստ մասնագետների պատրաստումը։ Միևնույն ժամանակ այս ծրագիր շնորհիվ Սյունիքի և Լոռու մարզերի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ավելի լայն հասանելիություն կստանան իրենց աշխատակիցներին մասնագիտական կարողությունների զարգացման ապահովման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման համար», - նշել է փոխնախարարը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ՄԿՈՒ հաստատությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ծրագրի նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը` ՄԿՈՒ- բիզնես համագործակցության կայացման միջոցով` խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով  Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ այնպիսի նորարարական մոդել, որը կնպաստի երիտասարդների զբաղվածության խթանմանը և կնվազեցնի մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայի պահանջարկի միջև եղած անհամապատասխանությունը, ինչպես նաև կխթանի համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00