Արդյունաբերական քաղաքականություն
հոդված
Կցված Ֆայլեր

Գործարարների համար

Ծագման երկրի սերտիֆիկատի ստացման գործընթացի պարզեցում


Արդյունաբերությունը եղել և հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմքը: Այդ մասին է վկայում նաև այն, որ արդյունաբերության զարգացման ակտիվ քաղաքականության իրականացումը կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ Նախագահի նախընտրական և ՀՀ Կառավարության ծրագրերում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:

Իրականացվող արդյունաբերական քաղաքականության հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը: Նախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել և տանում, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ արդյունաբերության առանձին ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է կառավարման ժամանակակից մոդելների, արդի և մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնել զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր:

Նշված նպատակների իրագործման համար մշակվել և 2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառվարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթուղթը միտված է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:

Փաստաթղթում նախանշվել են արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներ, որոնցից 8-ի (գինեգործություն, կոնյակագործություն, ոսկեգործություն, ժամագործություն, ադամանդագործություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն) ոլորտային ռազմավարություններն և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերն արդեն իսկ մշակվել և հավանության են արժանացել ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստում:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտը հանդիսանում է տնտեսության հիմնական և առանցքային ճյուղերից մեկը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2012 թվականին կազմել է 17.2%-ը:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում արձանագրված տնտեսական անկումն ընդգծեց տնտեսության դիվերսիֆիկացման խորացման անհրաժեշտությունը:

Այդ տեսանկյունից նախարարությունը կարևորում է արդյունաբերական ճյուղերի համալիր զարգացումը, առաջին հերթին` արտահանելի հատվածի:

Պետական աջակցության գործիքակազմ

Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման փոխարինմանը:

Նմանատիպ գործիքներից է 2013 թվականի նոյեմբերի 12-ին` ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հնարավորություն է ընձեռվում ներդրումային ծրագրերի շրջանակներում 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել երեք տարով:

Օրենսդրական փոփոխությունները նպաստեցին դեպի հանրապետություն մեծաքանակ ներդրումների հոսքին, իսկ ծրագրերն իրականացնելու արդյունքում ստեղծվեցին նոր արտադրություններ և նոր աշխատատեղեր:

Մինչ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը հարկային արտոնություններ են ստացել տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ կազմակերպություններ: Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի ընդհանուր իրականացվող ներդրումները կազմել է 105.8 մլրդ ՀՀ դրամ (հետաձգված ԱԱՀ` 21.1 մլրդ ՀՀ դրամ): Կատարված ներդրումների շնորհիվ ստեղծվել են մոտ 3115 նոր աշխատատեղ, իսկ նշված ծրագրերի իրագործման արդյունքում նոր բացված աշխատատեղերի քանակը կհասնի մինչև 3470-ի:

«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով արդյունաբերական նպատակներով ներմուծված մեքենաների և սարքավորումների ժամկետների երկարաձգման ընթացակարգը և պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1119-Ն որոշմամբ հաստատվել է «Ժամանակավոր ներմուծում»/«Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված/արտահանված ապրանքների համապատասխան ժամկետների երկարաձգման նոր կարգը:

2009-2013թթ ներդրումային ծրագրերն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն իսկ հարկային արտոնություններ է տրամադրել 25 ընկերությունների թվով 29 ծրագրեր և ընդհանուր առմամբ հետաձգվել են 18.9 մլրդ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ և ԱԱՀ-ի վճարումներ: Նշված ձեռնարկությունների գործունեության շնորհիվ աշխատատեղերով ապահովվել են շուրջ 4517 մարդ, որից 2117-ը ստեղծվել են լրացուցիչ` նոր ընկերությունների գործարկման կամ գործող ընկերությունների պատվերների ընդլայնման արդյունքում: Արդյունաբերության ոլորտի վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացմանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը նպաստելու նպատակով նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N407-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը:

ՀՀ կառավարության 07.03.2013թ. N346-Ն որոշմամբ սահմանված կարգով հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության N 1262–Ն որոշմամբ հաստատվել է Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-271019 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը:


Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերության քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-45:

+
Արդյունաբերական քաղաքականություն
Արդյունաբերական քաղաքականություն/Ոլորտային ռազմավարություններ
Արդյունաբերական քաղաքականություն/Գործողությունների ծրագրեր