Ներդրումային քաղաքականություն
հոդված
Կցված Ֆայլեր

Վիճակագրություն

Արտոնություններ


Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈՒՆ) խթանումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններին: Այս նպատակների իրականացմանն է ուղղված ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հոկտեմբերի 8-ին հավանության արժանացած ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-25, էլ. փոստ՝ investment@mineconomy.am; projects@mineconomy.am: