Քաղաքացիական ավիացիա

Oդային փոխադրումների կազմակերպման բոլոր մոդելների ուսումնասիրման և Հայաստանի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցության գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ Կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվել է 1248-Ա որոշումը, որով հաստատվել է ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները: Արդյունքում 2013 թվականից սկսած ՀՀ կառավարությունն իրականացնում է «Բաց երկնքի քաղաքականություն», որը միտված է դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավմանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ոլորտային և ընդհանուր տնտեսական զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-72-80: