Միջազգային համագործակցություն
հոդված
Կցված Ֆայլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության արդյունավետ ինտեգրումը, հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը, միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:

Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:

Նշված ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք, որը մասնավորապես ընդգրկում է.

Հայաստանի Հանրապետության կողմից առևտրատնտեսական ոլորտի երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի կնքումը,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը և դիտանցումը,

   • Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով

   • Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդ

   •  Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով

   •  Հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեությունը,

ՀՀ առևտրական ներկայացուցչությունների գործունեությունը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարութան թիվ 1935-Ն որոշմամբ, ինչով սահմանվում են վերջիններիս նպատակները, խնդիրները և գործառույթները:

Միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության համակարգումը:

Միջազգային համագործակցության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-70: