Պարզաբանում Hetq.am կայքի հրապարակման վերաբերյալ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հետք» ինտերնետային թերթում ս․թ․ մարտի 12-ին հրապարակված

Տաթև Խաչատրյանի «ՍԱՊԾ-ն սխալ նորմատիվ փաստաթղթերով է փորձաքննել կաթի մանրէաբանական ցուցանիշները»

( http://hetq.am/arm/news/86506/sapts-n-skhal-normativ-pastatxterov-e-pordzaqnnel-kati-manreabanakan-cucanishnery.html )

հոդվածի վերաբերյալ


«Հետք»-ի լրագրող Տաթև Խաչատրյանի կողմից բարձրացված հարցադրմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակցի պատասխանը հիմնված է եղել տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրության վրա, համաձայն որի արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջները, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմանները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով, որոնք կարող են ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ: Տեխնիկական կանոնակարգերը ներառում են (անհրաժեշտության դեպքում) հղումներ ազգային, ինչպես նաև ազգային մակարդակում կիրառվող միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական պահանջներին համապատասխանության կանխավարկածը:

Ըստ այդմ, կաթ-կաթնամթերք արտադրանքի նկատմամբ գործում է ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033 տեխնիկական կանոնակարգը, որի 16, 28, 29, 32 և այլ կետերում վկայակոչված է, որ կաթ-կաթնամթերքում պոտենցիալ վտանգավոր նյութերի, ջերմային մշակման, պաստերիզացման, մանրէաբանական, միկրոտոքսինների, հակաբիոտիկների, ռադիոնուկլիդների և այլ միկրոօրգանիզմների նկատմամբ սահմանված պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին, ինչը նշանակում է, որ տվյալ գործընթացների իրականացումը և ցուցանիշների գնահատումը պետք է իրականացվի «Սննդամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

«Հետք»-ի հոդվածում նշված է, որ լաբորատորիայի արձանագրության մեջ հիշատակվել է, որ մանրէաբանական ցուցանիշները ստուգվել են ՄՈՒԿ 4.2.2578-10-ին համապատասխան, որը բացակայում է և՛ ՄՄ ՏԿ 033/2013, և՛ ՄՄ ՏԿ 021/2011-ում:

Տեղեկացնենք, որ ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի 988-րդ տողում նշված է ՄՈՒԿ 4.2.590-96-ը:

Հավելենք, որ ՀԱԲԼԾԿ-ի կողմից իրականացված փորձարկման արձանագրության մեջ հիշատակված ՄՈՒԿ 4.2.2578-10-ի 4-րդ կետում նշվում է, որ այն փոխարինում է ՄՈՒԿ 4.2.590-96-ին:

«4. ВВЕДЕНЫ ВЗАМЕН МУК 4.2.590-96 "Бактериологические исследования с использованием микробиологического экспресс-анализатора "БакТрак 4100" и методических указаний "Использование метода измерения электрического сопротивления (импеданса) для санитарно-бактериологического исследования объектов окружающей среды", 2005 г.».

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի արդիականացում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դեռևս չի կատարվել: 

+