Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին
հոդված
Կցված Ֆայլեր

Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքի Զարգացման Ծրագիր

Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածի Զարգացման Ծրագրի (ՏՏԵԶԾ) նպատակն է խթանել տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի հինգ շրջաններում (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Կոտայք և Լոռի): ՏՏԵԶԾ նպատակներից է նաև բարելավել քաղաքային ենթակառուցվածքների որակը, աջակցել զբոսաշրջության և ագրոբիզնեսի զարգացմանը, ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար:

ՏՏԵԶԾ բաղադրիչներից մեկն ուղղված է հանրային ենթակառուցվածքների ապահովմանը մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով:

Ընտրված մարզերում մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելու նպատակով, այս բաղադրիչի ներքո կտրվի աջակցություն զբոսաշրջության կամ ագրոբիզնեսի ոլորտներում ներդրումային ծրագիր իրականացնող անձանց` ենթակառուցվածների ապահովման ուղղությամբ (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):

Առավել մանրամասն ծրագրի վերաբերյալ ստորև հղումով.

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԸ` կից ֆայլերում