Առևտրի և շուկայի կարգավորում

Գործարարների համար

Գործարարների համար /ԱՄՆ-ում սննդամթերքի ներկրումը կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ (անգլերենով)/

ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրած Արտոնությունների ընդհանրացված համակարգի /GSP/ ապրանքացանկը և դրույքաչափերը (անգլերենով)

Արտաքին առևտուր

Արտաքին առևտրի ոլորտում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական սկզբունքի պահպանումը, տնտեսվարող սուբյեկտների համար օտարերկրյա շուկաների հասանելիությունը, Հայաստանի` որպես գործարարության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը, արտահանման ծավալների էական աճի նպաստումը, միջազգային սպառողական շուկայում հայրենական ապրանքների մրցունակության բարձրացման ապահովումը, գործընկեր պետություններ ապրանքների ներմուծման ժամանակ սակագնային և ոչ սակագնային արգելքների նվազեցումը, Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի հաստատմանն առնչվող միջոցառումների իրականացումը, միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը, արտերկրում հայրենական արտադրողի շահերի պաշտպանության ապահովումը:
Արտաքին առևտրի ոլորտում իրականացվող գործառույթները
♦ բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումների մշակում,
♦ ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերի ուսումնասիրություն և դրանց պարզեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
♦ արտաքին շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն և առաջարկությունների ներկայացնում տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,
♦ օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական համագործակցության աշխատանքների իրականացում:
Գործընկեր կառույցներ
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ` www.armcci.am
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն` www.umba.info.am
Հասարակական կազմակերպություններ` www.ngo.am
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50: 

Տնտեսվարող սուբյեկտների համար

2016 թ.օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջների վերաբերյալ

Սպառողական շուկա

Իրականացվում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սպառողական շուկայում հավասար մրցակցության դաշտի ապահովմանը, միջազգային չափանիշներին համապատասխանող սպառողների շահերի պաշտպանության համակարգի և ոլորտում տնտեսական աճի որակական փոխակերպման ձևավորմանը, գործարար էթիկայի կանոնների ու ստանդարտների ներդրմանն ուղղված քաղաքականության իրականացմանը, ոլորտում հսկողության հարցում հասարակության հետ հետադարձ կապի ապահովմանը, տեղեկացված հասարակության ձևավորմանը, կորպորատիվ կառավարման, այդ թվում` կորպորատիվ հսկողության կանոնների ստեղծման համակարգի ձևավորմանը:
Սպառողական շուկայի կարգավորմամ հիմնական ուղղությունները`
Առևտուր և ծառայություններ, հանրային սնունդ
Առևտրի և ծառայությունների ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական բաղադրիչներից է, որում զբաղված է աշխատունակ բնակչության շոշափելի մասը: Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Սպառողական շուկայի կարգավորմումը հիմնական խնդիրներից է սպառողների իրավունքների պաշտպանության բարեփոխված համակարգի մշակումը և ներդնումը: Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունի սպառողների պաշտպանվածության մակարդակի բարձրացումը և դրա նկատմամբ սպառողների վստահության ապահովումը:
Ներքին շուկայի պաշտպանություն
«Ներքին շուկայի պաշտպանության մասին և «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին ՀՀ օրենքները կարգավորում են Հայաստանի տարածք ներմուծվող և ՀՀ տնտեսության ճյուղերին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ պաշտպանական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները: Նշված օրենքների թույլ են տալիս արտաքին ոչ նպաստավոր ազդեցություններից պաշտպանելու տեղական արտադրողներին և անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր ձեռնարկելու Հայաստանի տարածք աճող ծավալներով կամ գնագցող ներմուծումների նկատմամբ:
Սպառողական շուկայի կարգավորման ուղղությամբ իրականացվող գործառույթները`
♦ առևտրի քաղաքականության մշակում և դրա դիտանցման իրականացում,
♦ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներքին շուկայի զարգացմանն ու կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում,
♦ ապրանքային շուկայի մասնակիցների (արտադրող, մեծածախ առևտրի և այլ միջնորդ կազմակերպությունների, մանրածախ առևտրի կազմակերպությունների և սպառողների կազմակերպություններ) զարգացման, համագործակցության և ապրանքային շարժի ընթացքում առաջացող փոխհարաբերությունների կանոնակարգմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացնում
♦ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սպառողական շուկայի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակում և ներդնում,
♦ առևտրի և ծառայությունների ոլորտում տեխնիկական կանոնակարգերի ներդնում և նրանց ուղղությամբ դիտանցման իրականացում,
♦ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն,
♦ օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական համագործակցության աշխատանքների մասնակցում և իրականացնում
♦ այն ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և վերահսկման մասնակցություն,
♦ ներքին շուկայի ուսումնասիրություն, առկա խոչընդոտների բացահայտում, ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը մշակում և դիտանցումների իրականացում,
♦ սպառողների անվտանգության ապահովման և տնտեսական ու իրավական պաշտպանության (ժամանակակից համակարգեր ) և գործուն մեխանիզմների մշակում և ներդնում
♦ սպառողների պաշտպանության պետական վերահսկողության համակարգի կատարելագործում
♦ սպառողների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերի մշակում և իրականացնում
♦ սպառողների պաշտպանության միջազգային համագործակցության գործուն մեխանիզմների և ժամանակակից համակարգերի մշակում և ներդնում
♦ Պետություն մասնավոր հատված համագործակցության միջոցառումների մշակում ու իրականացում
Հիմնական գործընկերներ
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միություն
Հայաստանի Հանրապետության վաճառականների միություն
Սպառողների իրավունքների պաշտպանության Հասարակական կազմակերպություն
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50: 

Մրցակցություն

Հայաստանի Հանրապետությունում մրցակցային միջավայրի բարելավման և շուկայի պաշտպանության ոլորտի ՀՀ պետական տնտեսական քաղաքականությունն ուղղված է ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և համալրմանը, առկա օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրմանը, ձեռնարկատիրության զարգացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, հայրենական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը, բարեխիղճ մրցակցային դաշտի ձևավորմանը և հակամրցակցային գործունեության կանխարգելմանը, ինչպես նաև գլոբալ մրցունակության համաթվի բարձրացման ապահովմանը:
Մրցակցային միջավայրի ձևավորման և շուկայի պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը, գտնվելով մասնավոր ձեռնարկատիրական և հասարակական տնտեսաիրավական հարաբերությունների կիզակետում, ուղղված է դրանց արդյունավետ փոխհարաբերակցության հաստատմանը, որի հաջողությունը կախված է ոչ միայն մրցակցային օրենսդրության լիարժեք կիրառումից, այլ նաև շուկայի մասնակիցների միջև քաղաքակիրթ գործարար սովորույթների առկայությունից:
Մրցակցության ոլորտում իրականացվող գործառույթները
♦ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության մշակում և մասնակցություն դրա իրականացմանը,
♦ այն ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և վերահսկմանը մասնակցություն,
♦ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված` առանձին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման արգելման կամ քանակական սահմանափակումների ուղղությամբ քաղաքականության մշակումանը մասնակցություն,
♦ ներքին շուկաների ուսումնասիրություն, առկա խոչընդոտների բացահայտում, ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակում և իրականացման դիտանցում:
Գործընկեր կառույցներ
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ` www.armcci.am
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն www.umba.info.am
Հասարակական կազմակերպություններ www.ngo.am
Հայաստանի Հանրապետությունում առևտրային քաղաքականության և շուկայի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-50: