Տեխնիկական կանոնակարգում
հոդված
Կցված Ֆայլեր

Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման գործընթաց

ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկ

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ համապատասխանության գնահատմանը վերաբերող տեղեկատվություն

ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկման կարգը(ռուսերեն) /սահմանում է ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով համապատասխանության գնահատման ենթարկված արտադրանքի շուկայահանման դեպքերը այդ տեխնիկական կանոնակարգերի չկիրառման դեպքում (02.01.2016)/

ՀՀ-ում գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ցանկ

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ԵՄ համապատասխան իրավական ակտերի համադրում

Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող պետական գրանցման վկայականի տրամադրման համար ներկայացված փաստաթղթերի ուղեցույց


Որակի ենթակառուցվածք

Համաշխարհային տնտեսության զարգացումը և սպառողների գիտակցության բարձրացումը հիմք հանդիսացան համաշխարհային տերմինաբանության մեջ նոր` «որակի ենթակառուցվածք» արտահայտության կիրառման համար: Որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է ստանդարտացուման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության և սերտիֆիկացման, տեխնիկական կանոնակարգման ոլորտները և շուկայի վերահսկողությունը:

Որակի ենթակառուցվածքն, իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը պարտադիր պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Այսպիսով որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:

Արտադրողներն ու սպառողներն ամեն օր օգտվում են որակի ենթակառուցվածքի բաղադրիչներից` հաճախ նույնիսկ չիմանալով դրա մասին: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ բաղադրիչները շրջապատի համար գործում են աննկատ ու կասկածի տեղիք չեն տալիս` բջջային հեռախոսներն աշխատում են, դեղորայքի պարունակությունը համապատասխանում է բաղադրատոմսի տվյալներին... Սակայն վստահությունը ենթադրում է վարչաքաղաքական պայմանների և տեխնիկական հնարավորությունների բարձր մակարդակ: Որակի ենթակառուցվածքն էականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այն հանդիսանում է տնտեսության կենսականորեն կարևոր բաղկացուցիչ մասը և ազգային, տարածաշրջանային, միջազգային առևտրի հիմքերից մեկը: Առանց որակի ենթակառաուցվածքի չեն կարող գործել ոչ շրջակա միջավայրի պահպանությունը, ոչ առողջապահությունը և ոչ էլ սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Ելնելով այս իրողությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը», որի նպատակն է` ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին: Այս բարեփոխումը նախատեսում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացմանը և իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Ռազմավարությունը, որն իրականացվելու է մինչև 2020թ., նախատեսում է աստիճանական համապատասխանեցում եվրոպական պահանջներին և Հայաստանի որակի ենթակառուցվածքի լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին:

Ընթացքի մեջ են որակի ենթակառուցվածքի բարեփոխման հետևյալ փուլերը. օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների հզորացման փուլը: Օրենսդրական դաշտի բարեփոխման նպատակով մշակվել և 2012 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ նոր օրենքները, որից հետո 2013 թվականի ապրիլի 30-ին` «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Հարկ է նշել, որ ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում պետությունների կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և արձանագրություններ, Միջգերատեսչական համաձայնագրեր, Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի համաձայնագրեր:

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում (այդպիսի օրենք նախկինում Հայաստանի Հանրապետությունում չի եղել) ներկայացված են արտադրանքի անվտանգության կանոնակարգման ԵՄ դրույթները և առաջին անգամ այնտեղ սահմանվել է նաև արտադրողի պատասխանատվությունը:

Հայաստանի ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և շուկայի վերահսկողության պատասխանատու ինստիտուտների` ԵՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու համար մշակվել և շրջանառության մեջ են դրվել տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բնագավառները կարգավորող օրենքները, որոնցով ամրագրված են այն բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք կատարվել են այդ բնագավառներում և որոնց միջոցով կապահովվի այդ կառույցների անկախությունը:

Հայաստանի Հանրապետությունը, միանալով ԵԱՏՄ-ին, միացման պայմանագրի մեր մասով կարողանում է կիրառել թե ազգային, թե ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օրենսդրական դաշտը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության հետ համատեղ ՀՀ որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող.

ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը ՊՈԱԿ, հեռ.` 010-20-33-81

ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը, հեռ.` 010-54-34-67,

ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, հեռ.` 010-23-56-00:

Փակ բաժնետիրական ընկերություններ.

Ստանդարտների ազգային ինստիտուտը, հեռ.` 010-23-70-20,

Չափագիտության ազգային ինստիտուտը, հեռ` 010-23-26-00:

Հայաստանի Հանրապետությունում որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները համակարգում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչությունը, հեռ.` (+374 11) 59-71-65:

Տեխնիկական կանոնակարգում/Օրենքներ
Տեխնիկական կանոնակարգում/Համապատասխանության գնահատում
Տեխնիկական կանոնակարգում/ՀՀ կառավարության որոշումներ
Տեխնիկական կանոնակարգում/Գերատեսչական ակտեր
Տեխնիկական կանոնակարգում/Չափումների միասնականության ապահովում
Տեխնիկական կանոնակարգում/Այլ փաստաթղթեր