ԵՄ հետ համագործակցության բաժին

Եվրամիության հետ համագործակցության բաժինը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության կազմում գործող ստորաբաժանում է, որը, հանդիսանալով Եվրամիության տեխնիկական աջակցության ազգային համակարգող, իրականացնում է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում ընդհանուր համակարգման աշխատանքները, կազմակերպում է Եվրամիության կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության շրջանակներում ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների իրականացումը և համակարգումը, ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցումը, մասնակցում է ԵՄ Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող Տնտեսական Պլատֆորմի համակարգման և դրա ներքո ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, կազմակեպում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+) ՀՀ մասնակցության գործընթացին առնչվող աշխատանքները, մասնակցում է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին:


Մասնավորապես, ԱՀԲ կազմակերպում և իրականացնում է հետևյալ աշխատանքները Հայաստանում.

- ՀՀ-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագիր

- Բյուջետային աջակցություն

- ԵՄ Արևելյան գործընկերություն

- ԵՄ «Արտոնությունների ընդլայնված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմ

- ԵՄ «GSP+» շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգ (REX system)

- Եվրոպական հարևանության քաղաքականություն


Այլ ծրագրեր և նախաձեռնություններ

2005թ. մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչություն և նշանակվել է ներկայացուցիչ, որի նստավայրը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելն է (ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում): Բրյուսելում ՀՀ առևտրական ներկայացուցչի ինստիտուտի հիմնումը նպաստել է ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացմանը: