Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի իրականացում
հոդված
Կցված Ֆայլեր
մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան   

բազային տուրքի

150 -ապատիկի

  չափով

 900005167524 
չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի

200-ապատիկի

  չափով

 900005167532 
հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի

250-ապատիկի չափով

 900005167540 
հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի համար` տարեկան բազային տուրքի      1500-ապատիկի չափով  
հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

 բազային տուրքի

100-ապատիկի

  չափով

 900005167557 

հանգստյան և մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի  (համալիրի)`

I կարգի համար` տարեկան

բազային տուրքի

150-ապատիկի չափով

 900005167565 
II կարգի համար` տարեկան

բազային տուրքի

100-ապատիկի չափով

 900005167565 
III կարգի համար` տարեկան

 բազային տուրքի

50-ապատիկի չափով

 900005167565 

զբոսաշրջային տան`

I կարգի համար` տարեկան

բազային տուրքի

15-ապատիկի չափով

 900005167573 
II կարգի համար` տարեկան բազային տուրքի

10-ապատիկի չափով

 900005167573 
III կարգի համար` տարեկան

բազային տուրքի

5-ապատիկի չափով

 900005167573 

 

♦ Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները.

1. Հյուրանոցային ծառայությունների մատուցման որակը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտերի և հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջներին,

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ,

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգը շնորհվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան` հինգ տարի ժամկետով,

4. Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և մատուցվող ծառայությունների ցանկը պետք է համապատասխանեն շնորհված որակավորման կարգի պահանջներին,

5. Որակավորման կարգերի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 90 օրվա ընթացքում:

♦ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը (այսուհետ` ընթացակարգ)` համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում) կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) որակավորող մարմին է ներկայացնում հայտ` կցելով ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը` թղթային կամ էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն), ակնկալվող որակավորման կարգը և տեղեկատվություն պետական գրանցման կամ հաշվառման համարի վերաբերյալ:

Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

Որակավորման կարգ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի www.e-gov.am կայքի «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է տրամադրող գերատեսչությունը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ բնագավառը դաշտի «Գործունեության այլ բնագավառներ» բաժինը և ընտրում է «Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում հայտը` համաձայն ձևի` կցելով ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Հայտի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո հայտն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (PDF): Ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX):

Հայտը համարվում է ընդունված` որակավորող մարմին մուտք լինելու օրվանից: Էլեկտրոնային եղանակով հայտի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

Հայտին կից ներկայացվում են`

1) հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ.

2) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ.

4) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը:

Հայտատուն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որակավորող մարմին է ներկայացնում այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք օրենքով կամ ընթացակարգով որակավորող մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով, իսկ լիազորված անձի դեպքում` լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը:

Որակավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի անդորրագրի, վերադարձվում են հայտատուին:

Գնահատող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` որակավորող մարմինը եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը բավարարելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտին համապատասխան որակավորման կարգ շնորհելու մասին որոշում և հայտատուին հանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ սահմանված որակավորման վկայական՝ ընդ որում, էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի պարագայում կից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում):

Հայտատուի դիմումով որակավորման վկայականը կարող է տրվել նաև այլ լեզվով:

Որակավորման վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

♦ Զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը և վճարման հաշվեհամարները

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գնահատող հանձնաժողովի դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում որակավորող մարմին է ներկայացնում վճարված պետական տուրքի անդորրագիրը (բնօրինակը), իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը, ընդ որում` վերոնշյալ ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում հայտը ենթակա է մերժման:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը և վճարման հաշվեհամարները.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցելու դեպքում ֆիզիկական անձինք պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների կամ գանձույթների մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ: