Կայացել է նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը
3 Մայիս, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

ՀՀ կառավարության մամուլի սրահում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նախարարն անդրադարձել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, մեկնաբանել տարբեր ցուցանիշների մասով աճի և նվազման միտումները, ներկայացրել դրանց պատճառները և կախատեսումները:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները՝ շեշտադրելով հետևյալ ուղղությունները․ գործարար և ներդրումային միջավայր, փոքր և միջին ձեռնարկատիրություն, արտահանման խթանում, ՀՀ-ԵՄ համագործակցություն, ՀՀ-ԵԱՏՄ համագործակցություն, զբոսաշրջություն, պետական գույքի կառավարում։

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Հաշվետվություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ


+