Պարզաբանում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վերաբերյալ

Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված դեպքի հետ: Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ԱՏԳ-ի հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։

Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բասացաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա:

+