ՏԶՆՆ աշխատակացիների պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվություն
26 Փետրվար, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Մի շարք ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ հայտնում ենք հետևյալը․

1. ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով սահմանվում է` անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունները:Մասնավորապես`«1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:5.Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:»:

2. «Տեղեկատվության և ազատության մասին» ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` «Տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.»:

3. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի hամաձայն` «անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»:

Նույն Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:»:

4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածը սահմանում է` «Աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ:»:

5. Նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները.

1) աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում.:

6. ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով հաստատված Կարգի համաձայն՝

 «6.Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ` նշելով չտրամադրման հիմքերը (օրենքի համապատասխան նորմը):

   7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքում տեղեկությունը (տրամադրման ենթակա փաստաթուղթը) պետք է տրամադրվի մերժման ենթակա տեղեկություններն անընթեռնելի դարձնելու (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու) միջոցով` չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը: Եթե տեղեկատվություն տնօրինողի կողմից տրամադրվող տեղեկության նշանակալի (տասնհինգ և ավելի տոկոս) մասը պետք է անընթեռնելի դարձվի, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել թույլատրելի էջերի կամ քաղվածքի տեսքով:

Վերոնշվածի համատեքստում, ներկայացնում ենք 2016, 2017 և 2018 թվականների դեկտեմբեր ամսին պարգևատրում ստացած Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության այն աշխատակիցների պարգևատրման գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք տվել են համաձայնություն նշված տեղեկատվությունը տրամադրելու մասին: (Տես՝ կից ֆայլեր հատվածում)